Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

ՀՀ ԱՆ. Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

  • Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ
  • Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ
  • Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ 
  • Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ
  • Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ    
  • Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ    
  • Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ


Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ